Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան մամուլի քարտուղա՞ր։ Թրամփի վարչակազմում կատակել են հնարավոր նշանակման մասին
Ռեփեր Նիկի Մինաժը Միչիգանում հայտնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողքին՝ Gucci-ի աչքի ընկնող կերպարով։ Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն Սթիվեն Չունգը կատակել է, թե երգչուհին կարող է դառնալ նախագահի նոր մամուլի քարտուղարը, գրում է New York Post-ը։
Մինաժը Թրամփին ուղեկցել է, երբ Air Force One-ը վայրէջք է կատարել Սելֆրիջի ազգային գվարդիայի ավիաբազայում։ Վերջին ամիսներին երգչուհին բազմիցս աջակցություն է հայտնել նախագահին և մասնակցել նրա հետ հանրային միջոցառումների։
Չունգը սոցցանցերում հրապարակել է երգչուհու ժամանման տեսանյութը՝ գրելով․ «Կարծես թե մենք գտել ենք Սպիտակ տան հաջորդ մամուլի քարտուղարին»։ Մեկնաբանությունը հնչել է Քեյթի Զաքարիասի հրաժարականից հետո, որը պաշտոնը լքել էր նշանակումից ընդամենը հինգ օր անց։
Մինաժը նախկինում աջակցել է Թրամփի որոշ քաղաքական նախաձեռնություններին՝ դառնալով նրա հայտնի աջակիցներից մեկը։
Միևնույն ժամանակ, երգչուհու՝ ԱՄՆ քաղաքացիություն ունենալու հարցը մնում է անորոշ։
Նա ծնվել է Տրինիդադ և Տոբագոյում և մանկության տարիներին տեղափոխվել ԱՄՆ։ New York Post-ի փոխանցմամբ՝ Մինաժը երկրի մշտական բնակիչ է, սակայն նրա քաղաքացիության կարգավիճակը հայտնի չէ։