Ներքին 5 տարի առաջ - 12:40 06-08-2021

Լևոն Տեր-Պետրոսյանին չեմ պատասխանի․ ԲՏԱ նախարարը խոսել է իր նշանակման մասին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Վահագն Խաչատուրյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի «առնետավազք» բնորոշումը։«Որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանն է»,- շեշտել է նախարարը՝ նշելով չմեկնաբանելու պատճառը։

ՀՀ առաջին նախագահը դեռ նախընտրական շրջանում, անդրադառնալով ՀԱԿ-ի շարքերից դեպի ներկա իշխանություն քաղաքական դեմքերի անցումը, անվանել էր «առնետավազք»։

ԲՏԱ նախարարն այսօր անդրադարձել է հնչող քննադատություններին, թե ինչ տրամաբանությամբ է այդ պաշտոնում ինքը նշանակվել։ Հայտնի է, որ լավ տնտեսագետ է, բայց ի՞նչ կապ ունի բարձր տեխնոլոգիաների հետ։

«Մոտեցումների հարց է»,- նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ կառավարությունը երկու ձևով է կազմվում։ Մի դեպքում գործադիրի կազմում ընդգրկվում են քաղաքական դեմքեր, որոնք իրականացնում են քաղաքականություն, կառավարում։ Մյուս դեպքում նշանակումներն արվում են զուտ մասնագիտական հատկանիշներից ելնելով։

«Չեմ կարծում, որ իմ նշանակումը խիստ տարանջատվում է այս սկզբունքներից: Եթե իմ կենսագրությունը ավելի մանրամասն կարդան, կարծում եմ՝ կմեղմացնեն իրենց գնահատականները։ Ես 1982 թվականին` բանակից վերադառնալուց հետո, աշխատել եմ «Հրազդան ՄԱՇ» արտադրական միավորում, հետո «ՄԱՐՍ» արտադրական միավորումում։ Այսինքն՝ դրանից հետո է երևի իմ կենսագրությունն ավելի հայտնի»,- նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ իր նշած ձեռնարկությունները խորհրդային տարիներին առաջատար էին ու զբաղվում էին բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությամբ։

Խաչատուրյանը հավելել է, որ իր անձնական մոտեցմամբ՝ նախարարը պետք է լինի լավ կառավարիչ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով