Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 21:12 26-10-2026

Արարատի համայնքապետը սպառնում է դատի տալ «Ուժեղ Հայաստան»-ի անդամին՝ Տիգրանաշենի խաղահրապարակի պատճառով

Տիգրանաշենում խոչընդոտում են «Ուժեղ Հայաստանի» միջոցներով խաղահրապարակի վերանորոգմանը։ Լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անուշ Վարդանյանը հայտնեց, որ իրենք Տիգրանաշեի համար առաջարկել էին զարգացման ծրագիր, որոնցից մեկը մանկական խաղահրապարակի վերանորոգումն է եղել։

«Վերանորոգման աշխատանքների կատարման ընթացքում ոստիկանները սկսեցին խոչընդոտել աշխատանքը։ Ասացին՝ պետք է սպասենք, մինչև համայնքապետարանից աշխատակիցներ մոտենան։ Համայնքապետարանից 3 աշխատակիցներ մոտեցան, այդ թվում 2 փոխհամայնքապետ՝ Դավթյան և Հակոբյան։
Նրանք նախ ագրեսիվ առաջարկում էին, որ նոր խաղերը հանենք և հինը հետ վերադարձնենք։ Երբ հրաժարվեցի՝ առաջարկեցին գնալ համայնքապետարան և համայնքապետի հետ «լեզու գտնել»»։

Վարդանյանը տեղեկացրեց, որ մոտ 2 ամիս առաջ դիմել են համայնքապետարան՝ թույլտվություն ստանալու համար, սակայն համայնքապետարանից հայտնել են, թե կպատասխանեն, սակայն այդպես էլ ոչ մի պատասխան չեն ստացել։

«Այսօր ես ներկայացա համայնքապետարան, համայնքապետ Ասլան Ավետիսյանի հետ զրույցը շատ կարճ տևեց, երբ ես խնդրեցի խոսենք և հասկանանք՝ ինչումն է խնդիրը, երբ մենք մոտ մեկ ամիս առաջ դիմել ենք թույլտվության համար, նա կտրուկ ասաց՝ գնանք, նոր խաղերը հանենք և հինը հետ վերադարձնենք, դրանից հետո՝ կգաս, կխոսենք, ասաց՝ սկզբից պիտի գայիք, ինձ տեսնեիք, հետո ինչ-որ գործողություն անեիք»,- նշեց Անուշ Վարդանյանը՝ հավելելով, որ համայնքապետը շատ ագրեսիվ էր խոսում իր հետ։

Նա նաև նշել է, որ մարզպետի հայրիկն իրենց ասել է՝ հերիք ա Տիգրանաշեն ասեք, գինը բարձրացնում եք:

Անուշ Վարդանյանը տեղեկացրեց, որ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների պարգևավճարները փոխանցվել են Տիգրանաշենի զարգացման ծրագրի իրագործմանը։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
23:22 Ձյան շերտում արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են