Ուղիղ եթեր
Արտաքին 1 ժամ առաջ - 19:02 27-10-2026

Հութիները հայտարարել են, որ հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ հրթիռային հարված է հասցրել Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին:

«Մեր զինված ուժերը բալիստիկ հրթիռ են արձակել մայրաքաղաք Էր Ռիադում պաշտպանության նախարարության շենքի վրա՝ ուղիղ հարված հասցնելով թիրախին»,- հութիների տելեգրամյան ալիքում հայտնել է շարժման ներկայացուցիչ Յահյա Սարիան։

Սաուդյան Արաբիայի և հութիների միջև հակամարտությունը, որը սառեցված էր 4 տարի, ակտիվ փուլ է մտել հուլիսի կեսերին, երբ սաուդյան ավիացիան հարվածներ հասցրեց Սանայի օդանավակայանին։

Հարվածներն իրականացվել են այն պահին, երբ իրանական ինքնաթիռը, որի մեջ էր գտնվում հութիների ղեկավարությունը, վայրէջք էր կատարում: Ի պատասխան՝ հութիները հայտարարեցին, որ սկսում են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակումը՝ սպառնալով հարձակվել Կարմիր ծովում գտնվող սաուդական նավերի վրա։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
21:12 Արարատի համայնքապետը սպառնում է դատի տալ «Ուժեղ Հայաստան»-ի անդամին՝ Տիգրանաշենի խաղահրապարակի պատճառով
21:34 Կրակոցներ, ենթադրյալ սպառնալիքներ և ամուսնալուծություն․ նոր մանրամասներ Ջիգանի ու Սամոյլովայի շուրջ

Ձեզ գուցե հետաքրքրի