Եմենի հյուսիսում իշխող շիական «Անսար Ալլահ» (հութիներ) ռազմաքաղաքական շարժումը ավիաընկերություններին նախազգուշացրել է Սաուդյան Արաբիայի օդային տարածքում թռիչքների վտանգավորության մասին՝ թագավորության դեմ ծրագրվող ռազմական գործողությունների ֆոնին։
«Առաջնորդվելով քաղաքացիական ավիացիայի անվտանգության նկատմամբ հոգածությամբ՝ մարդասիրական գործողությունների համակարգման կենտրոնը նախազգուշացնում է Սաուդյան Արաբիայի օդային տարածքում թռիչքներ իրականացնող բոլոր ավիաընկերություններին, որ այն անվտանգ չէ, քանի որ ռազմական գործողությունների թատերաբեմ է դառնալու մեր զինված ուժերի համար»,- ասված է հութիների տարածած հայտարարության մեջ։
Հայտարարությունը տարածել է «Անսար Ալլահի» պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Աբդեսսալամը։ Շարժումն ընդգծել է, որ այս նախազգուշացումից հետո իրենք պատասխանատվություն չեն կրում թագավորության օդային տարածքի թռիչքների հնարավոր հետևանքների համար։