Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը հերքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը ՀԷԿ ունի՝ կոչ անելով ճշտել այդ տեղեկությունը, որպեսզի հանրության շրջանում թյուր պատկերացում չձևավորվի։
Այս մասին նա ասել է եղբոր գործով դատական նիստից առաջ՝ լրագրողների հետ զրույցում։
Անդրադառնալով նախկին իշխանությունների հետ ունեցած կապերին՝ Կարապետյանը նշել է, որ ինքն ընդդիմադիր չի եղել ՀՀԿ-ում, այլ եղել է «առողջ ուժ»։ Նրա խոսքով՝ կուսակցությունը նման վիճակի են հասցրել «ոչ առողջները»։
Կարապետյանը նաև նշել է, որ բարեկամական հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի հետ, սակայն իր որոշումները կայացնում է սեփական խղճի համաձայն։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմությանը իրեն հեռացնելու հնարավորություն տալու առաջարկին՝ Կարապետյանը հակադարձել է՝ նշելով, որ վարչապետը կարող է ինքնակամ հեռանալ։
«Մենք քեզ շանս ենք տալիս, թող գնա, հասկանում ենք՝ հոգնել ես։ Գնա, որ քեզ էլ չհիշեն»,– ասել է Կարեն Կարապետյանը։