Նախընտրական շքերթին նոր համազգեստով անցան զինվորները, ու այդ ժամանակ հանրությանը մոլորեցրին։ Հայտարարվեց, թե հայկական բանակն արդեն նոր ռազմական հանդերձանքով է հանդես գալիս։ Հիմա մարդկանց վրա տպավորություն թողնելու համար սկսել են հեռուստատեսությամբ զինվորականներին նոր համազգեստով ցույց տալ... Սիրելի՛ մայրեր ու հայրեր, ձեր երեխեքը, որ գնացել են ծառայության, մի հատ հարցրեք՝ ի՞նչ նոր հանդերձանքով են։
ԱԺ-ում բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Պաշտպանության նախարարին ասում եմ՝ կա՞ այդ նոր հանդերձանքը։ Չէ, նմուշները հաստատվել են, պետք է մրցույթ հայտարարվի, 26 թիվը անցնում ենք, ժողովուրդ ջան։ Մրցույթ հայտարարվի, հայտ ներկայացվի, հայտից հետո նոր նոր հանդերձանք։ Ես կարծում եմ, որ իմ նկարը արդեն սգո մատյանով, որ Ազգային ժողովում դրված լինի, դուք էլ մոտենաք, եթե գրեք, անպայման խնդրում եմ նշել՝ զինված ուժերում նոր հանդերձանք եղա՞վ, թե՞ չէ»,- նշեց նա։
Տեսանյութ: