Shamshyan.com-ը գրում է․ Այս պահին Արմավիր ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Արթուր Մելիքյանը բանտից ահազանգում է։
Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ քրեակատարողական հիմնարկի պաշտոնյաներից մեկն, որի անունը այս պահին չի կարող հայտնել, իրեն հասցնում է ինքնասպանության։
«Խնդրում եմ համապատասխան կառույցներին ընթացք տալ իմ շուրջ կատարվող դեպքերին, ես ինքնասպանության գնալու ճանապարհին եմ»,- մեզ հետ զրույցում հայտնեց նա։
Արթուր Մելիքյանը Արմավիրի բանտում է հայտնվել 25 տարեկանում՝ գողություն կատարելու համար։ Դատարանը նրան այս արարքի համար դատապարտել է 8 տարի ժամկետով ազատազրկման։
Մանրամասները՝
shamshyan.com կայքում։