Ուղիղ եթեր
Ներքին 10 րոպե առաջ - 13:09 20-11-2026

Սյունիքում ու Տավուշում լցակայաններ են փակվել, Արմավիրում՝ պահեստարան ապամոնտաժվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի Չարենցի 𝟖ա հասցեում գտնվող «Ֆլեշ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանում, ՀՀ Տավուշի մարզի ք. Նոյեմբերյանի Գ. Նժդեհ 𝟐 հասցեում «Կամօյլ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանում, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի Երևան-Արմավիր մայրուղի 𝟑𝟕-𝟑𝟖 կմ, 𝟏𝟑𝟒 տարածք հասցեում գտնվող Արտավազդ Մաղաքյանին պատկանող հեղուկ գազի պահեստարանում։

Վերոնշյալ լցակայաններում և հեղուկ գազի պահեստարանում Տեսչական մարմնի Սյունիքի, Տավուշի և Արմավիրի տարածքային ստորաբաժանումների մասնագետների կողմից իրականացված հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Ելնելով արձանագրված խախտումների բնույթից՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են որոշումներ՝ ամբողջությամբ դադարեցնել վերոնշյալ հասցեներում շահագործվող լցակայանների և պահեստարանի աշխատանքները՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։

Տեսչական մարմնի Տավուշի և Սյունիքի տարածքային ստորաբաժանումների համապատասխան մասնագետների և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանումների աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում վերոնշյալ երկու մարզում նշված օբյեկտները կապարակնքվել են, իսկ ՀՀ Արմավիրի մարզի գ․ Մրգաշատ, Երևան-Արմավիր մայրուղի 𝟑𝟕-𝟑𝟖 կմ, 𝟏𝟑𝟒 տարածք հասցեում գտնվող «Արտավազդ Մաղաքյանին» պատկանող հեղուկ գազի պահեստարանը տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից իրականացված բացատրական աշխատանքի արդյունքում տնտեսավարողը սեփական միջոցներով կամավոր ապամոնտաժել է։

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
22:48 Քըլէչը հմուտ դիվանագետ է, բայց երեխա դաստիարակելու հարցում անպիտան դուրս եկավ. Ղազարյան
23:15 Արմեն Գրիգորյանը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն էր. Սիմոնյան
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի
14:11 Դուք եղկելի եք. Եռաբլուրը մանրադրամ սարքողներին սատկացնելու եմ. Փաշինյան
19:00 Հիվանդ երեխայիս գրկած՝ նախ գումար էին պահանջում, նույնիսկ բժիշկ չհրավիրեցին ու չզննեցին. աղմկահարույց բողոքներ՝ «Ուիգմոր» ԲԿ-ի վերաբերյալ