Դուք Արևմտյան Հայաստան եք երազում, ուրիշ տեղ էլ Արևմտյան Ադրբեջան ու Արևելյան Թուրքիա են երազում․ Նիկոլ Փաշինյան Լարսը փակ է կցորդով բեռնատարների համար․ փակ է նաև Քարի լիճ տանող ճանապարհը Հրդեհ՝ Երևանի խմորեղենի արտադրամասում․ կրակը մեկուսացվել է Սպասվում է անձրև և ուժեղ քամի․ եղանակը Հայաստանում «Լադա»-ն դուրս է եկել ճանապարհից, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր․Shamshyan.com 5-ամյա որդու ներկայությամբ ծեծել և փորձել է խեղդել կնոջը․ տնային կալանքի տակ գտնվող տղամարդու մոտ հայտնաբերվել է լիցքավորված «Մակարով»․ Shamshyan.com Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի կառավարման հարցով հրապարակային բանավեճի է հրավիրել Նարեկ Կարապետյանին Ահազանգ «Արմավիր» ՔԿՀ-ից․ դատապարտյալը սպառնում է դիմել ծայրահեղ քայլի՝ պաշտոնյայի պատճառով․Shamshyan.com Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին
Ուղիղ եթեր
Ներքին 14 րոպե առաջ - 14:45 20-11-2026

Թույլ տվեք չհավատալ հրաժարական տալու ազնիվ խոսքին. Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին

«Թույլ տվեք չհավատալ հրաժարական տալու ազնիվ խոսքին․ այդ մարդը ստախոս է»։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հանրաքվեի արդյունքում հրաժարական տալու հայտարարությանը։

Գրիգորյանի խոսքով՝ խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտը ոչ թե Հայաստանի ընդդիմությունն է, այլ Ադրբեջանն ու նրա վարած քաղաքականությունը։ Նա ընդգծել է, որ ընդդիմությունը չի պատրաստվում կողմ քվեարկել, իր բնորոշմամբ, «ալիևյան Սահմանադրությանը»։

Պատգամավորը Փաշինյանի առաջարկը որակել է որպես քաղաքական խաղ՝ կասկածի տակ դնելով վարչապետի խոստման վստահելիությունը։

«Եթե իր խոսքի առանցքն այն է, որ ինքը ազնիվ խոսք է տալիս հեռանալու, թույլ տվեք չհավատալ այդ ազնիվ խոսքին»,– նշել է Գրիգորյանը։

Նա նաև հայտարարել է, որ իշխանության հետ որևէ գործարքի գնալն անիմաստ է՝ պնդելով, որ իշխանությունը չի առաջարկի մի բան, որը կարող է վնասել իրեն կամ իր քաղաքական թիմին։

Անդրադառնալով հանրաքվեի առաջարկին՝ Գրիգորյանը նշել է, որ ժողովրդի դատը, իր գնահատմամբ, արդեն կայացել է հունիսի 7-ին, երբ ՔՊ-ն մեծամասնություն չի ստացել։

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
22:48 Քըլէչը հմուտ դիվանագետ է, բայց երեխա դաստիարակելու հարցում անպիտան դուրս եկավ. Ղազարյան
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
23:15 Արմեն Գրիգորյանը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն էր. Սիմոնյան
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի
19:00 Հիվանդ երեխայիս գրկած՝ նախ գումար էին պահանջում, նույնիսկ բժիշկ չհրավիրեցին ու չզննեցին. աղմկահարույց բողոքներ՝ «Ուիգմոր» ԲԿ-ի վերաբերյալ
20:51 Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն՝ «ականջները պետք է քաշել». Նարեկ Կարապետյան