Առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը և մենք գնանք հանրաքվեի։
Այս մասին Աժ-ում ելույթի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երկուշաբթի օրն Արդարադատության նախարարությունը կհրապարակի սահմանադրության նոր տեքստը։
Կհրապարկվի և ես ուղերձով կդիմեմ ժողովրդին։ Բայց մինչ այս ես հանդես եմ գալու առաջարկով, ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը և ամբողջ խմբակցությունով չքվերակեն։
Ապահովեն անհրաժեշտ 6 ձայնը և մենք գնանք հանրաքվեի, ասում եմ պաշտոնապես, եթե ժողովուրդը դեմ կարտահայտվի նոր սահամանդրությանը, ես հրաժարական եմ տալիս»,- ասել է Փաշինյանը։