Տիկին Ղահրամանյան, ջան, դու էս մարդկանց դոշին քարտեզ որտե՞ղ ես տեսել, դա «բռոշկա» է, որը, որպես կանոն, կրում են կանայք, հիմա դառել ա «յունիսեքս», կրում են բոլորը, երկիրը սարքել են խաղալիք, դրած բաժանում են, պեչենի են թխում, ուտում:
Այս մասին ԱԺ-ում ասաց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը:
«Սա քարտեզ չի, սա սիմվոլ ա, ես աշխարհիի շատ երկրների խորհրդարաններում եմ եղել, միայն երկու երկրի խորհրդարանում կա, որ սիմվոլիկ պատկեր ա փակցված, մեկը՝ Ադրբեջանի, վերջին տարիներին՝ Հայաստանի, Ադրբեջանում պատկերել են, որ ցույց տան, թե ինչ ա են իրենց հավակնությունները, Հայաստանում պատկերեցին այն պահից, երբ որ ցույց տվեցին, թե ինչից են իրենք հրաժարվել: Այս սիմվոլները շատ վտանգավոր են, զգուշացեք այս վտանգավոր խաղալիքներից, սիրելի քաղաքացիներ»,- հավելեց պատգամավորը:
Տեսանյութ: