Հայաստանի ազգային հավաքականի ավագ, սաուդյան «Ալ-Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն։ Վնասվածքից ապաքինվող ֆուտբոլիստը դրական ազդակ է տվել «Ալ-Նասրի» դեմ սկզբունքային հանդիպումից առաջ։
Ինչպես հայտնում է սաուդյան Akhbaar24-ը, Սպերցյանը Instagram-ի իր էջի «սթորի» բաժնում տեսանյութ է հրապարակել։ Այս հրապարակումը լավատեսություն է առաջացրել «Ալ-Ահլիի» մարզչական շտաբում, որի համար հայ կիսապաշտպանի վերադարձը կարևոր համալրում է հարձակման կազմակերպման տեսանկյունից։
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, «Ալ-Ահլին» Երևանի ժամանակով 21։30-ին սեփական հարկի տակ կընդունի Կրիշտիանու Ռոնալդուի «Ալ-Նասրին»՝ Սաուդյան Արաբիայի առաջնության հետաձգված 9-րդ տուրի շրջանակում։ Այնուամենայնիվ, Սպերցյանի մասնակցությունը դեռ վերջնականապես հաստատված չէ․ վերջին խոսքը մարզչական և բժշկական շտաբներինն է։
Arnsport