Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավար Էդուարդ Թադևոսյանը խարդախության զոհ է դարձել․Shamshyan.com Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը․Լարսը բաց է Սպասվում են անձրևներ, քամու ուժգնացում և մառախուղ Ցերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Ծովակի ճանապարհին Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին 2 երիտասարդներ են ծեծի ենթարկել. shamshyan.com Արևիկ գյուղում 25-ամյա տղամարդը «Տիր» հրացանnվ պատահաբար վիրավnրել է կնոջ 24-ամյա եղբորը. վերջինս մահացել է Խախտումներ՝ «ՍԻԹԻ»-ի հացի արտադրամասում․ տեսչական մարմինը կասեցրել է արտադրությունը Արարատի մարզում ոստիկանական օպերացիա է իրականացվել․ «Range Rover»-ում զենք-զինամթերք է հայտնաբերվել․ shamshyan.com Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա, որոնցից «Mercedes G»-ն մխրճվել է ավտոպահեստամասերի խանութի մեջ
Սպորտ 21 րոպե առաջ - 23:24 19-11-2026

Կխաղա՞ Սպերցյանը Ալ-Նասրի դեմ. արաբական մամուլը հակասական մանրամասներ է հայտնում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ խաղադաշտ վերադառնալու հարցը դեռևս անորոշ է։ Նոյեմբերի 20-ին սաուդյան «Ալ-Ահլին» սկզբունքային հանդիպում է անցկացնելու «Ալ-Նասրի» դեմ, սակայն հայ ֆուտբոլիստի մասնակցության շուրջ տեղեկությունները հակասական են։

Արաբական WinWin պարբերականի հաղորդմամբ՝ Սպերցյանը դեռևս չի միացել «Ալ-Ահլիի» ընդհանուր խմբի մարզումներին, քանի որ լիարժեք չի ապաքինվել վնասվածքից։

Այնուամենայնիվ, բժշկական և մարզչական շտաբները շարունակում են հետևել նրա վիճակին, և աղբյուրը չի բացառում, որ դրական եզրակացության դեպքում կիսապաշտպանը կարող է խաղաժամանակ ստանալ հանդիպման որոշակի հատվածում։

Մյուս կողմից՝ Erem News-ը, հղում անելով լրագրող Միշալ Ալ-Օթեյբիին, նշում է, որ նոյեմբերի 19-ին ևս Սպերցյանն աշխատել է բացառապես ֆիզպատրաստության մարզչի հետ։ Աղբյուրի գնահատմամբ՝ նրա մասնակցության հավանականությունը բավականին փոքր է. «Ալ-Ահլիի» գլխավոր մարզիչ Մարինո Պուշիչը չի ցանկանում ռիսկի դիմել և մտադիր է խաղադաշտ դուրս բերել միայն ֆիզիկապես լիարժեք պատրաստ ֆուտբոլիստների։

Հիշեցնենք, որ Սպերցյանը ազդրի մերձեցնող մկանի վնասվածք էր ստացել նոյեմբերի 2-ին՝ Ասիայի Չեմպիոնների լիգայի էլիտար փուլի՝ «Ալ-Սադի» դեմ խաղում, ինչի պատճառով բաց էր թողել նաև Հայաստանի հավաքականի նոյեմբերյան հանդիպումները։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Ալ-Ահլիի» կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Armsport

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
12:52 Իմ անցած ճանապարհն անցնելու համար ձեզնից 3 կենսաբանական կյանք կպահանջվի. Ղազարյանը-Անդրեասյան բանավեճ՝ ԱԺ-ում
08:48 «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
09:00 Հերթը հասավ օդանավակայանին
14:11 Դուք եղկելի եք. Եռաբլուրը մանրադրամ սարքողներին սատկացնելու եմ. Փաշինյան
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
12:14 Երևանում օտարերկրացին ահազանգել է, որ ԲԿ-ներից մեկում առանց իր համաձայնության ամբողջությամբ հեռացրել են իր աջ ամորձին
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի