Արտաքին 4 տարի առաջ - 16:19 13-04-2022

Կիևից և Մոսկվայից հակասական տեղեկություններ են հաղորդվում Մարիուպոլում ծովային հետևակի ճակատագրի մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ուկրաինացի զինվորները Մարիուպոլում գերի են հանձնվել։ Ռուսական գերատեսչության տվյալներով՝ «մետալուրգիական գործարանի տարածքում… ծովային հետևակի 36-րդ բրիգադի 1026 ուկրաինացի զինծառայողներ կամավոր վայր են դրել զենքերը և գերի են հանձնվել»։

Ինչպես գրում է BBC-ն, Ուկրաինայի իշխանությունները ներկայացրել են իրադարձությունների իրենց վարկածը։

«Մարիուպոլում ծովային հետևակի 36-րդ բրիգադի ստորաբաժանումները բարդ և շատ ռիսկային մանևրի արդյունքում ներխուժել են՝ միանալու «Ազովի» գնդին։ 36-րդ բրիգադը մաս-մաս խուսափել է ջախջախումից և ստացել լրացուցիչ լուրջ հնարավորություններ, փաստորեն, երկրորդ հնարավորություն է ձեռք բերել»,- գրել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով