Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի նաև 2028թ. Եվրոպայի առաջնությանը: Դա հայտնի է դարձել ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսի նամակից, որը նա ուղարկել է կազմակերպության անդամներին։
Եվրո-2028-ի որակավորման մրցաշարին կմասնակցեն 54 հավաքականներ, որոնք կբաժանվեն 12 խմբերի՝ յուրաքանչյուրում չորս կամ հինգ թիմ։ Հանդիպումները կանցկացվեն 2027 թվականի մարտից մինչև նոյեմբեր։ Ընտրական փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 6-ին:
2022 թվականի փետրվարի 28-ից ի վեր ռուսական ակումբներն ու ազգային հավաքականները չեն մասնակցում ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի մրցաշարերին: