Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավար Էդուարդ Թադևոսյանը խարդախության զոհ է դարձել․Shamshyan.com Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը․Լարսը բաց է Սպասվում են անձրևներ, քամու ուժգնացում և մառախուղ Ցերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Ծովակի ճանապարհին Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին 2 երիտասարդներ են ծեծի ենթարկել. shamshyan.com Արևիկ գյուղում 25-ամյա տղամարդը «Տիր» հրացանnվ պատահաբար վիրավnրել է կնոջ 24-ամյա եղբորը. վերջինս մահացել է Խախտումներ՝ «ՍԻԹԻ»-ի հացի արտադրամասում․ տեսչական մարմինը կասեցրել է արտադրությունը Արարատի մարզում ոստիկանական օպերացիա է իրականացվել․ «Range Rover»-ում զենք-զինամթերք է հայտնաբերվել․ shamshyan.com Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա, որոնցից «Mercedes G»-ն մխրճվել է ավտոպահեստամասերի խանութի մեջ
Ուղիղ եթեր
Սպորտ 17 րոպե առաջ - 19:31 19-11-2026

UFC-ն պայմանագիր կկնքի նրա հետ, նրանց նոր աստղեր են պետք․ Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը Sport24-ի հետ զրույցում կարծիք է հայտնել ռուսաստանցի մարտիկ Ուսման Նուրմագոմեդովի հեռանկարների վերաբերյալ՝ Աբու Դաբիում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքից հետո։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս պատմությունը բացասաբար չի անդրադառնա Նուրմագոմեդովի կարիերայի վրա՝ Ծառուկյանը նշել է․
«Ընդհակառակը, սա ավելի մեծ աղմուկ ու հետաքրքրություն կառաջացնի։ UFC-ին նոր աստղեր են պետք, առավել ևս, որ Իսլամը Մախաչևը շուտով կհեռանա։ Գրեթե ոչ ոք չի մնում, որը կարող է մասնակցել տիտղոսային պայքարին։ Կարծում եմ՝ UFC-ն պայմանագիր կկնքի նրա հետ»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին՝ RAF մրցաշարից առաջ, Աբու Դաբիի հյուրանոցներից մեկի սրահում զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել Ուսման Նուրմագոմեդովի և UFC-ի նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի միջև։ Խաբիբ Նուրմագոմեդովի զարմիկը մի խումբ անձանց հետ մոտեցել էր Դվալիշվիլիին ու հարվածել նրա դեմքին, ինչի հետևանքով վրացի մարտիկը ստացել էր արյունահոսող վերքեր և հեմատոմաներ։ Միջադեպից հետո Աբու Դաբիի ոստիկանությունը ձերբակալել էր Ուսմանին և նրա ընկերներին, սակայն ավելի ուշ նրանք ազատ էին արձակվել։

Կատարվածին անդրադարձել էր նաև Իսլամ Մախաչևը՝ բացելով միջադեպի նախապատմության փակագծերը։ Նրա խոսքով՝ կոնֆլիկտն իրականում սկիզբ էր առել դեռ ավելի վաղ՝ Վրաստանում, երբ Դվալիշվիլին հարվածել էր հյուրի կարգավիճակով այնտեղ գտնվող Ուսման Նուրմագոմեդովի մտերիմ ընկերոջը և վիրավորել նրա մորը, ինչն էլ հետագայում դարձել էր Աբու Դաբիում տեղի ունեցած բախման պատճառը։

Armsport

Ամենից շատ դիտված