Ներքին 2 տարի առաջ - 13:23 15-04-2024

Եկեք Տավուշը չդարձնենք մեր ձեռքում քաղաքական խաղալիք. Անդրանիկ Քոչարյան

Որքան էլ ցավոտ է ներկայացնել՝ այս գործընթացներն անհրաժետ են. ԱԺ ճեպազրույցի ժամին հայտարարեց ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման գործընթացին։

Խոսելով Ոսկեպարում տեղի ունեցող քաղաքական հավաքների մասին՝ պատգամավորը նկատեց. «Երեկ պարում էին, պարի խմբերին առաջարկում եմ պարելուց հետո մնալ Տավուշում»,-ասաց նա։ Միաժամանակ առաջարկեց. «Եկեք Տավուշը չդարձնենք մեր ձեռքում քաղաքական խաղալիք, այնտեղ շատ լուրջ խնդիրներ պետք է լուծենք և այդ խնդիների լուծումը շահարկման առարկա չէ»,-ասաց նա։

Խոսելով Տավուշում և մասնավորապես Ոսկերպարում քաղաքական հավաքներին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գործունեությունից՝ նշեց. «Բագրատ Սրբազանը լավ կանի աղոթի մեր երկրի համար, դա նշանակում է, որ համապատասխան հանձնաժողովները նաև Աստծո ձեռքով կլինեն շատ անվտանգ՝ իրենց աշխատանքը կատարելու համար»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
21:15 ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները
22:00 Խորագիր. Լակմուսի խարտիան, մեր Նավալնին, խցանված Երևան, քաղաքական բանան, անիմանալի ակցիաներ
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
11:36 Կենդանի թոշակառուին 1000 դրամ տալու համար պետությունը մահվան նպաստից է գումար խնայում, հետո դա էլ չի տալիս