Ավելին 4 տարի առաջ - 10:10 22-10-2021

Ջոնի Դեփը Սերբիայի նախագահին թռչնի տեսքով փափուկ խաղալիք է նվիրել ու հիացրել նրա գրասենյակի աշխատակցուհիներին

Աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը այցելել է Սերբիայի մայրաքաղաք՝ այնտեղ հանդիպելով երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ: Պետության ղեկավարն այս մասին հայտարարել է Instagram-ի իր միկրոբլոգում:

Ջոնի Դեփը, որը հնչյունավորել է սերբական «Puffins» անիմացիոն սերիալը, Վուչիչին նվիրել է այս հազվագյուտ տեսակի թռչնի տեսքով փափուկ խաղալիք։ Նախագահը մի քանի գրառում է կատարել Դեփի հետ հանդիպման մասին՝ ասելով, որ շնորհակալություն է հայտնում «իր ընկեր Ջոնիին՝ Սերբիան ամբողջ աշխարհում գովազդելու համար»։

«Ես հատկապես շնորհակալ եմ նրան ստացած հրաշալի նվերի համար։ Սակայն իմ հիմնական տպավորությունն այն է, որ վերջին տասը տարում ես երբեք չեմ տեսել, որ իմ գրասենյակի կանայք նման աշխատասիրություն և նվիրվածություն ցուցաբերեին։ Բոլորն աշխատում էին արտաժամյա, անխոնջ, այնպես, ինչպես երբեք չէին արել: Վստահ եմ, որ դա միայն իմ պատճառով է, և ոչ թե ինչ-որ Ջոնի Դեփի պատճառով»,- կատակել է Վուչիչը՝ Instagram-ի մեկ այլ գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան