Ուղիղ եթեր
Մամուլ 2 ժամ առաջ - 07:31 27-10-2026

Թաթոյանն ընդհատակ է անցել. ո՞րն է պասիվության պատճառը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 7-ի ընտրություններից հետո «Միասնության թեւեր» կուսակցությունը եւ նրա առաջնորդ Արման Թաթոյանը քաղաքականապես ակտիվ չեն։ Կուսակցությունը չմասնակցեց հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, չի հայտարարել նաեւ նոյեմբերին եւ դեկտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։

Կիրակի օրը կայացած ընտրությունների արդյունքներին «Միասնության թեւեր»-ից անդրադարձել է միայն Դավիթ Անանյանը, որն իշխանության հաղթանակը բնորոշել է որպես «հաղթանակի ամենածանր պարտություն»։

Արման Թաթոյանը որեւէ հրապարակային գնահատական չի հնչեցրել ո՛չ ընտրական գործընթացի, ո՛չ էլ արդյունքների մասին։ Մեր տեղեկություններով՝ նա ներկայում գտնվում է ԱՄՆ-ում։ Այս օրերին՝ մինչեւ նոյեմբերի վերջը Կալիֆորնիայի համալսարանում հանդես է գալու դասախոսություններով։

Մենք հետաքրքրվեցինք, թե որն է այս պասիվության պատճառը, գուցե կուսակցության ներկայացուցիչները վախենո՞ւմ են քրեական գործերից, քաղաքական հետապնդումներից։

Կուսակցությունից մեր աղբյուրը նշեց, որ «Միասնության թեւեր»-ը լուծարվելու մտադրություն չունի, ավելին՝ առաջիկա տարիներն օգտագործելու են՝ քաղաքականապես կայանալու եւ հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաջողության հասնելու համար»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները