Ներքին 4 տարի առաջ - 22:37 12-05-2022

Վեր կացեք և եկեք այստեղ, որովհետև երկրորդ աշխատանք կունենաք, բայց երկրորդ հայրենիք՝ ոչ․ Ժաննա Բուտուլյան

Շարունակվում են ընդդիմադիրների կազմակերպած բողոքի ակցիաներն ու հանրահավաքները։ Այս պահին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև դերասանուհի Ժաննա Բուտուլյանը։

«Շնորհակալ եմ, որ բոլորդ, այս եղանակն անտեսելով, այստեղ եք։ Ես այս բեմահարթակից խոսելու որոշմանը շատ դժվար եկա, բայց իրականում հետո կկարդաք քոմենթներում․ դա մեծ գումարների դիմաց է․ ասացի հարազատ մարդուց իմանաք։ Իսկ հիմա՝ լուրջ։ Իրականում այստեղ գտնվող մարդիկ ինձ ավելի հարազատ են, քան տարիների շատ բարեկամներ ու ծանոթներ, որովհետև մենք՝ բոլորս, մի գաղափարի շուրջ ենք հավաքված և այդ գաղափարի հիմքում բարձր արժեքներն են։ Չեմ ուզում պաթետիկ խոսքեր ասել, բայց իսկապես մեզ համախմբել է մեր հայրենիքի համար անհանգստությունը, մեր հայրենիքի անվտանգությունը, մեր արժանապատվությունը։ Այս ամենի համար պայքարելը ավելի քան անհրաժեշտ է։ Եվ դիմում եմ բոլոր մեր գաղափարակիցներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով, միգուցե արգելում են, միգուցե նրանք վախենում են ինչ-որ ֆեյքերի կարծիքներից, տարբեր են պատճառները, բայց խնդրում եմ մի թողեք, որպեսզի ձեզ սանձեն ինչ-որ կեղծ մեթոդներով․ վեր կացեք և եկեք այստեղ, որովհետև երկրորդ աշխատանք կունենաք, բայց երկրորդ հայրենիք՝ ոչ»,- ասաց Ժաննա Բուտուլյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան