Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:17 01-07-2024

Դառը հետևանքներ կունենաք. Ավինյանը՝ հուշարձան-շենքերի նախագծային շեղումների մասին

Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել հուշարձան-շենքերի պահպանման գործընթացին։ Քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը տեղեկացրել է, որ ԿԳՄՍՆ-ի հետ աշխատանքներ են տարվում՝ հստակեցնելու շենքերի ցանկը, որոնց սեփականատերերը կամ նրանց գտնվելու վայրը հայտնի չէ․ «Փորձում ենք պարզել՝ ովքեր են սեփականատերերը, որտեղ են գտնվում»,- ասել է նա՝ հավելելով, որ խոսքը մոտ 50 շենքի մասին է։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքել է՝ նշելով. «Օրենքի նոր նախագծով շատ չոր, կոշտ մեթոդներ են ենթադրվում հուշարձան-շենքերի պահպանման կանոնների խախտման դեպքում։ Այդ կանոնների չպահպանումը շատ դառը հետևանքներ է ունենալու սեփականատերերի համար․․․ Հուշարձան-շենքերի նախագծային շեղումներն ուղղակի հանցագործություն է և այդ շեղումների վերացումը սեփականատերերի պարտավորությունն է»:

Նրա խոսքով՝ օրենքի նոր նախագծով շատ չոր, կոշտ մեթոդներ են ենթադրվում հուշարձան-շենքերի պահպանման կանոնների խախտման դեպքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»