Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:35 29-06-2022

Աննա Հակոբյանը Նիցցայում այցելել է Մասսենա թանգարան և Շատո դե Նիսս

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Նիցցայի Մասսենա թանգարան։ Թանգարանի տնօրեն Ժան-Պյեր Բարբերոն, ընդունելով Հակոբյանին, նշել է, որ քաղաքի ամենատեսարժան վայրերից մեկի համարում ունեցող թանգարանը կրում է Նապոելոնի զորահրամանատարներից Անդրե Մասսենայի անունը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, շրջայցի ընթացքում Ժան-Պյեր Բարբերոն Աննա Հակոբյանին պատմել է, թե ինչպես 20-րդ դարասկզբին մարշալ Մասսենայի ժառանգորդների կողմից կառուցված դղյակը նվիրաբերվել է պետությանը՝ այն թանգարանի վերածելու պայմանավորվածությամբ։

«Վարչապետի տիկինը հետաքրքրությամբ դիտել է ցուցադրվող նմուշները, որոնք ներառում են Մասսենայի ընտանիքին պատկանող անձնական իրեր, արվեստի գործեր, հնաոճ կահույք, ինչպես նաև Նիցցայի պատմությանը թեմատիկ տարրեր։

Թանգարանի տնօրենը ներկայացրել է, որ առանձնահատուկ ուշադրության են արժանի Ֆրանսիայի կայսր Նապոլեոնի և Ժոզեֆինայի անձնական իրերը, հուշանվերները, նամակները։

Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ցուցանմուշների մասին հետաքրքիր մանրամասներ ներկայացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ վարչապետի տիկինը շրջայց է կատարել նաև Նիցցայի հին քաղաքում, այցելել Շատո դե Նիս՝ քաղաքի հիմնադրման վայրը, որը ոչ միայն Նիցցայի, այլև ամբողջ Ֆրանսիայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկն է, և ծանոթացել է քաղաքի` տարբեր ժամանակաշրջաններում զարգացման պատմության հետ:

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք