Որքան հայտնի է, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը, մեղադրվում է հայտարարագրում առանձնապես խոշոր չափի (5 միլիոն դրամ և ավելի) գույք չհայտարարագրելու կամ թերի հայտարարագրելու մեջ։
Բառացի նույն հայտանիշները առերևույթ առկա են Ազգային ժողովի պատգամավոր Արաքսյա Վարդանյանի հայտարարագրերում։ Այսպես, անձի 2021 թվականի եկամուտների և գույքի տարեկան հայտարարագրում նշված են 20 միլիոն դրամի զարդեր։
Նմանատիպ հայտարարագրում` կրկին 2021 թվականին վերաբերող, «թանկարժեք գույք» բաժնում նշված են 7.5 միլիոն դրամ արժեքով զարդեր։ Շեղումը` 12.5 միլիոն դրամ։
Տվյալ դեպքում ո՞րն է Ռուզան Խաչատրյանի և Արաքսյա Վարդանյանի կողմից կեղծ կամ պակաս հայտարարագրելու տարբերությունը։ Չկա տարբերություն` բացի իհարկե իշխանական և ընդդիմադիր լինելու հանգամանքից։