Ներքին Արտաքին 4 տարի առաջ - 18:03 12-05-2022

Մոսկվայում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև, զույգ եղբայրներից մեկը մահացել է, մյուսը կոմայի մեջ էր

Մոսկվայում հերթական միջադեպն է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև։ Oragir.news-ի տեղեկություններով՝ մայիսի 9-ի գիշերը Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիներ՝ Կարո և Կամո Ոսկանյանները, ևս մեկ ազգությամբ հայ ՌԴ քաղաքացու հետ գնացել են Մոսկվայի «Բակինսկի դվոր» ռեստորան։

Ադրբեջանցիները մի քանի անգամ մեծ հաշիվ են ներկայացրել, իսկ տղաների գումարը չի բավարարել այն փակելու համար։ Տղաները առաջարկել են վերանայել հաշիվը, բայց իրենց նորից նույն հաշիվն են բերել։ Տղաներն առանց հաշիվը փակելու դուրս են եկել, որից հետո նրանց հետևից հասել են ռեստորանի աշխատողները, հետո միացել են նաև այլ ադրբեջանցիներ, ու ծեծկռտուք է սկսվել, որի արդյունքում եղբայրներից մեկը մահացել է, մյուս եղբայրը և ՌԴ քաղաքացին տեղափոխվել են հիվանդանոց։ Զույգ եղբայրներից մեկը կոմայի մեջ է եղել, սակայն այսօր արթնացել է։

Ադրբեջանցիներից 4-ը ձերբակալվել են, բայց այս պահին գտնվում են ազատության մեջ․ նրանց գրավի դիմաց ազատ են արձակել։

Մոսկվայաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանն մեզ հետ զրույցում ասաց, որ «Բակինսկի դվորիկը» ադրբեջանական ռեստորանների ցանց է, ու անհասկանալի է, թե ինչու են տղաներն համաձայնել հենց այդտեղ ճաշել։

«Որքան գիտեմ, իրենց նախաձեռնությունը չի եղել, հրավիրել են, իրենք էլ գնացել են, բայց Մոսկվայում շատ ռեստորոններ կան, որոնց տերերը թեև ադրբեջանցիներ են, բայց դրանք չունեն ադրբեջանական անվանումներ, այդուհանդերձ, տեղի հայերը գիտեն, որ դրանք ադրբեջանական են ու 2020 թ․-ից հետո ներքի համաձայնությամբ պարզապես չեն այցելում նման ռեստորաններ։ Մարդիկ կային, որ այդ ռեստորաններում մեծ բանկետներ էին պատվիրել, բայց 2020 թ․-ից հետո այդ պատվերները չեղարկվել են։ Հետևաբար, անկեղծ ասած՝ հասկանալի է, որ այդ ռեստորան մտնելը ռիկային էր, ու արդյունքում ողբերգական ավարտ է ունեցել»։

Նա նաև նշեց, որ հիմա Մոսկվայում հայերի ու ադրբեջանցիների միջև առանձնապես մեծ լարվածություն չկա։ «Առաջին հերթին՝ ուղղակի պետք է խուսափել այցելել նման վայրեր»։

Հարցին, թե արդյոք իրավապահները հետամուտ կլինեն, որպեսզի ադրբեջանցիները պատասխանատվության ենթարկվեն, Հովսեփյանն ասաց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե հայկական կազմակերպությունները, Մոսկավայում ապրող հայերը որքանով հետամուտ կլինեն, որ հարցը օրինական լուծում ստանա ու խստորեն դատապարտվեն, ոչ թե ինչպես հիմա՝ գրավով դրսում գտնվեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ