Հետևելով ՔՊ-ական նախարարուհի Սրբուհի Գալյանի փաստահեն կեցվածքին`
Oragir.News-ը ևս կանդրադառնա մի փաստի։
Հանրապետության վարորդների մայրաքաղաք մուտքուելքի պատուհասը դարձած` սպասվող տարատեսակ սանկցիաները ստիպում են վերջիններիս հաճախ հիշել Տիգրան Ավինյանին։
Հիշեցինք նաև մենք` փորձելով պարզել, թե ի՞նչ ունեցվածք ուներ մինչև հեղափոխությունը Տիգրան Ավինյանը։
Պարզվում է` ըստ 2017 թվականի հայտարարագրի` Տիգրան Ավինյանը որպես անշարժ գույք ունեցել է մեկ ավտոտնակ։ Այնինչ այսօր մամուլը լի է Երևանի քաղաքապետի ընտանիքի անդամների կողմից երկրով մեկ հարյուր հազարավոր դոլար արժողության գույքերի ձեռքբերման փաստերով։