Ֆիլմ Ներքին 3 ժամ առաջ - 22:00 21-11-2026

«Իրական Հայաստան»-ն առասպել է․ ինչու այնտեղ չի կարող լինել անվտանգություն ու բարեկեցություն

«Իրական Հայաստանի գաղափարախոսությունը երազանքի հայրենիքի փնտրտուքը դադարեցնելու մասին է. Հայաստանի Հանրապետությունն է մեր երազանքների հայրենիքը»,- այսպես է սկսվում Հայաստանում այսօր իշխող խմբակցության ծրագիրը, որը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական առաջարկն էր։

Իշխող խմբակցությունն, այո, ՔՊ-ն է, սակայն, ըստ տնտեսագետ - մաթեմատիկոս, իրավագետ, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի, ՀՀ քաղաքացիները չեն ընտրել նրան «Իրական Հայաստան» ծրագիրը․ ուղղակի առայժմ որոշել են չփոխել քաղաքական գիծը՝ հետաձգելով որոշում կայացնելու պահը․ «Իրական Հայաստանը ձախողված արշավ է, որովհետև մի կոպեկ ներդրում չի բերում, չի բերելու։ Պրոստը մեր գլուխները արդուկելու․․․ անզոր են ուրիշ բան անել, իշխանությունը չեն կարող թողնել, որովհետև շատ վատ խաղերի մեջ մտան։ Հանցագործություն է այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ․ ենթադրում էին, որ դրա համար կթռնեն դամկա, կդառնան կարևոր խաղացողներ, դառան ոչ մի բան։ Եվ հիմա էդ մարդիկ ոչ հետ կարան գնան, ոչ առաջ կարան գնան, մնացել են էդ «Իրական Հայաստան»-ի տակ»։

Ընդդիմադիր խմբակցություններից «Հայաստան»-ից պատգամավոր Իշխան Սաղաթելյանի դիրքորոշմամբ՝ «Նիկոլի ռեժիմի՝ «Իրական Հայաստանի և խաղաղության» մասին ռազմավարությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի դենացիոնալիզացիայի՝ մեր էթնիկ ինքնության ոչնչացման ծրագիր, որը մշակվել և իրականացվում է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ համատեղ»։

Ավելի մեղմ է արտահայտվում «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Նարեկ Կարապետյանը՝ մենք ունենք պատմական հայրենիք, որ կիսում ենք ուրիշների հետ, իսկ հայ ժողովուրդը պետք է զբաղվի պատմական հայրենիքի մշակույթով, որ մի չորս-հինգ հարյուր տարի անց էլ այն կարողանանք փոխանցել մեր սերունդներին։

Հնարավոր չէ կերտել իրական Հայաստան՝ շրջակա երկրների հետ բարի-դրացիական հարաբերություններով՝ առանց հաշվի նստելու այն գործոնների հետ, որ մեր երկրի հիմքում դրել են պետության հիմնադիր հայրերը՝ Ցեղասպանության ճանաչում և Արցախում հայերի ինքնորոշման իրավունք։ Եվ այդ ամենը շաղկապված է միջազգային իրավական նորմերով, տարածաշրւանային պետական կարգերի տիպերով ու քրիստոնեական արժեհամակարգով, որը կրելու ու որով ապրելու իրական առաքելություն ունի Հայաստանը․ սա մանրամասն ներկայացնում է Անդրիաս Ղուկասյանը։

Իսկ թե ինչ կապ ունի այդ ամենի հետ բանանը, որն իր ծոցագրպանը դնելով՝ Թուրքիայի հյուրանոցից «ցրեց» Փաշինյանը, կիմանաք՝ տեսանյութը դիտելով։

Ձեզ գուցե հետաքրքրի