Մամուլ 37 րոպե առաջ - 08:22 21-11-2026

Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ընդդիմության առաջնորդներին կալանավորելով՝ դաժանորեն պատժել է նրանց, որ բանտում գտնվող քաղաքական գործիչները տառապում են, ծանր հոգեվիճակում են:

ՔԿՀ-ում գտնվելն իրոք ծանր բան է, բայց, պարզվում է, նրանք պատվով են տանում այդ փորձությունը, չեն տրտնջում եւ անգամ կատակում են: Պատմեցին երբ Գագիկ Ծառուկյանին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ այցելած փաստաբանը պատրաստվել է հեռանալ, Ծառուկյանն ասել է․

«Մեղքս գալիս ա քեզ, էսա դուրս ես գալու, ընկնես պրոբկեքի մեջ, 2 ժամ հետո նոր տուն հասնես, իսկ ես էսա գնալու եմ՝ իմ խցում թեյ խմեմ, պառկեմ` հեռուստացույց նայեմ, հանգստանամ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված