Ներքին 4 տարի առաջ - 13:50 08-07-2022

Աննա Հակոբյանն այցելել է Կապանի ժամանակակից արվեստի թանգարան

Սյունիքի մարզում գտնվող ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Կապանի ժամանակակից արվեստի թանգարան:
Այնտեղ վարչապետի տիկնոջը դիմավորել են Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և «Կապանի թանգարանների միավորում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Գևորգյանը:

Համայնքի ղեկավարն Աննա Հակոբյանին ներկայացրել է թանգարանի ստեղծման պատմությունը, սրահներում ցուցադրված աշխատանքները: Կապանի ժամանակակից արվեստի թանգարանը գործում է 1990 թվականի մայիսի 10-ից: Թանգարանը սուբվենցիոն ծրագրով նորոգվել է և վերաբացվել 2021 թվականին: Մշակութային կենտրոնի 6 սրահում ցուցադրված են կապանցի արվեստագետների, գեղանկարիչների, քանդակագործների, դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետների ստեղծագործությունները:

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին սրահում ցուցադրվող իր աշխատանքներն է ներկայացրել նաև համայնքի ղեկավարի խորհրդական Արմեն Սարգսյանը:

Թանգարանում ներկայացված աշխատանքների մեծ մասը պատկանում է Երևանի քաղաքապետարանին, ֆոնդի ցուցադրման պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա նոյեմբերին: Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը վարչապետի տիկնոջը խնդրեց հնարավորություն ընձեռել պայմանագիրը երկարաձգելու և թանգարանում ներկայացված նմուշների ցուցադրությունը շարունակելու համար:

Աննա Հակոբյանը համայնքի ղեկավարից հետաքրքրվեց նաև Կապանում իրականացվող շինաշխատանքներից: Գևորգ Փարսյանը հայտնեց՝ դրանք ակտիվ փուլում են, այժմ համայնքում կառուցվում է 3 բարձրահարկ շենք:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան