Ավելին 4 տարի առաջ - 22:09 22-05-2022

Կապկի ծաղիկ հայտնաբերած երկրների թիվը հասել է 14-ի

Իսրայելում և Շվեյցարիայում հաստատվել են կապկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքերը։ Երկրների թիվը, որտեղ հիվանդությունը հայտնաբերվել է, հասել է 14-ի։
Երկու երկրներում էլ առաջինը վարակվել են այն մարդիկ, որոնք վերջերս են ժամանել արտերկրից։ Իսրայելում հետաքննում են վարակի մի քանի դեպք։
Կապկի ծաղիկն ավելի հաճախ հանդիպում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայում: Այս շրջանից դուրս դրա հարուցիչը ամենից հաճախ տեղափոխվում է այնտեղ եղած մարդկանց և կենդանիների կողմից:
Այս շաբաթ իրենց տարածքում հիվանդության բռնկումները հաստատել են ԱՄՆ-ի, Կանադայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Շվեդիայի և Ավստրալիայի իշխանությունները։
Աշխարհում գրանցվել է վարակի շուրջ 80 հաստատված դեպք, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խոսում է այո հիվանդության կասկածով ևս 50 հիվանդի մասին՝ չնշելով այն երկրները, որտեղ նրանք հայտնաբերվել են։
Կազմակերպությունը զգուշացնում է, որ դեպքերի թիվը կարող է աճել։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում