Արտաքին 4 տարի առաջ - 15:58 01-12-2021

«Օմիկրոն»-ը հայտնաբերած հարավաֆրիկացի բժիշկը՝ նոր շտամի ախտանշանների մասին

Հարավաֆրիկյան բժշկական ասոցիացիայի ղեկավար, մասնավոր պրակտիկայով զբաղվող Անժելիկա Կուտզեն բժիշկներից առաջինն էր, ով ուշադրություն հրավիրեց կորոնավիրուսի նոր շտամի վրա, որն ուներ այլ կլինիկական պատկեր, քան «դելտա» շտամը: Վերջին ժամանակներս նա բազմաթիվ հարցազրույցներ է տվել արևմտյան առաջատար լրատվամիջոցներին, այդ թվում՝ Reuters-ին, AFP-ին, CNN-ին, որոնցում նա պատմել է, թե ինչ ախտանշաններ են ունենում նոր շտամով վարակվածները։

Reuters-ին տված հարցազրույցում նա նշել է, որ նոյեմբերի 18-ին յոթ հիվանդ է գրանցվել իր ընդունելությանը, նրանց հիվանդության ախտանշանները տարբերվում էին նրանցից, որ գրանցվել էին նախկինում: Նրա խոսքով, բոլոր հիվանդների հիվանդությունն ընթացել է թեթև ձևով:

Այսպես. առաջին հիվանդը գանգատվել է «երկու օրվա ընթացքում չափազանց հոգնածությունից», մկանային ցավից ու գլխացավից։ «Այս փուլում ախտանշանները հիշեցնում էին սովորական վիրուսային վարակ։ Սակայն COVID-19-ի թեստը դրական է ստացվել»,- ասել է բժիշկը։

Նույն օրը նրա մոտ են եկել ևս վեց պացիենտներ՝ նմանատիպ ախտանշաններով, որոնց ավելացել էին կոկորդի քորն ու չոր հազը։ Ընդ որում, բարձր ջերմություն ունեցել են միայն մի քանի պացիենտներ։ Նոյեմբերի 18-ից հետո նա ընդունել է ավելի քան 40 պացիենտի, ովքեր վարակվել են SARS-CoV-2-ի նոր «օմիկրոն» շտամով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»