Ներքին Միտք 1 ժամ առաջ - 12:22 24-10-2026

Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը գրում է.

Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին։

Ըստ ստացված նախնական տվյալների՝ առավոտյան ժամը 7-ին ոստիկանները անհայտ ուղղությամբ ներխուժել են տներ ու տարել են ընդդիմադիր դաշինքի նախընտրական ցուցակի որոշ անձանց, այդ թվում՝ Մարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանին և նրա տիկնոջը։

Մարտունիում ՏԻՄ ընտրության նախորդ օրը որևէ տեղեկություն հայտնի չէ, թե ուր են տարել ընդդիմադիր այս ուժի առաջնորդներին, բայց ակնհայտ է, որ ՔՊ-ն լուրջ մտահոգություն ունի ընտրության արդյունքների առումով և սովորության համաձայն՝ դիմում է բռնությունների ու կեղծիքների' օգտագործելով ուժային կառույցներին։

ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին կոչ եմ անում արձագանքել և զբաղվել ընդդիմադիր ուժերի իրավունքների պաշտպանությամբ։

Ամենից շատ դիտված