Ավելին 1 ժամ առաջ - 09:11 25-10-2026

Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում

Մալթայում անցկացված «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Հայաստանը. Նարեն իր «Boo!» երգով ստացավ ընդհանուր 202 միավոր։

Երկրորդ տեղը զբաղեցրեց Լուկաս Պաուլանոն Իսպանիայից (184 միավոր), երրորդը՝ Ալեքը Ֆրանսիայից (165 միավոր):

Ազգային ժյուրիների քվեարկության արդյունքում Հայաստանը ստացավ 103 միավոր: Առավելագույն 12 միավոր շնորհեցին Կիպրոսը և Ալբանիան (Հայաստանի ազգային ժյուրին 12 միավոր շնորհեց Կիպրոսին):

«Մանկական Եվրատեսիլն» այս տարի անցկացվում էր «Join the Festa» (Միացի՛ր տոնախմբությանը) կարգախոսով, որը ներշնչված է Մալթայի ավանդական գյուղական տոնակատարություններից, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում և միավորում են համայնքները երաժշտության, հրավառությունների ու զարդարանքների միջոցով։

Անցյալ տարի «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող 12-ամյա Ալբերտ Արմենակյանը զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը:

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում