Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այցելել է չինական Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան և զննել դրա արտադրական հզորությունները, հաղորդում է «Սինհուա»-ն։
Կիմ Չեն Ընը շրջել է գործարանի արտադրական հզորություններում և ստացել է դրա գործունեության վերաբերյալ համառոտ տեղեկատվություն։ Հյուսիսային Կորեայի առաջնորդին ուղեկցել է Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական համաժողովի ազգային կոմիտեի նախագահ Վան Հունինգը։
Նույն օրը ավելի վաղ Կիմ Չեն Ընը այցելել է Դանդունում գտնվող հուշարձան, որը նվիրված է Կորեական պատերազմում չինական ժողովրդական կամավորների մասնակցությանը և հանդիպել Վան Հունինգի հետ։
Այցելությունն ավարտելուց հետո Հյուսիսային Կորեայի առաջնորդը քաղաքից մեկնել է Յալու գետի վրայով՝ երկու ժողովրդական հանրապետությունները միացնող նոր կամրջով։