Ներքին 3 տարի առաջ - 20:01 06-12-2022

ՔԿԾ պետը պարգևատրել է փախուստի դիմած կալանավորին հայտնաբերած քրեակատարողական ծառայողներին

2022 թվականի դեկտեմբերի 6-ին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:

«Մաշկաբանության ազգային կենտրոն» ԲԿ-ից փախուստի դիմած ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձին հայտնաբերելու ուղղությամբ իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումներին ակտիվ մասնակցելու, ծառայողական պարտականություններն ու հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի ծառայողներ Կարեն Այվազյանը, Գարիկ Թառոյանը, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նույն բաժնի ծառայող Ստեփան Հարությունյանը և երկրորդ տեղամասի պետ Վարդան Բալդրյանը արժանացել են խրախուսանքի տարբեր տեսակների:

Հիշեցնենք, որ սույն թվականի դեկտեմբերի 3-ին «Մաշկաբանության ազգային կենտրոն» ԲԿ-ից փախուստի էր դիմել կալանավորված անձ, որը նույն օրը հայտնաբերվել էր վերոնշյալ ծառայողների կողմից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով