Ներքին 2 ամիս առաջ - 21:24 06-08-2026

Քրեակատարողական ծառայության պետը պարգևատրել է աշխատակիցներին

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը 2026 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքներով ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար մի շարք քրեակատարողական ծառայողների պարգևատրել է «10 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշաններով, հուշանվերներով և պատվոգրերով:

Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։

Նշվում է, որ, շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով պարգևատրված ծառայողներին, Ծովինար Թադևոսյանը ընդգծել է, որ Ծառայության կիսամյակի ամփոփմամբ արձանագրված դրական փոփոխությունները մի շարք ուղղություններով գերազանցում են նախորդ կիսամյակի արդյունքներին, և այդ ամենի հետևում կանգնած են պետականամետ, բարեխիղճ աշխատակիցները:

Ծառայության պետը շեշտադրել է, որ վերջիններս իրենց բարձր պատասխանատվությամբ և բարեվարք օրինակով այլ աշխատակիցների շրջանում կձևավորեն պատասխանատու, գիտակցված վերաբերմունք աշխատանքի, պետության և պետական ծառայության առաքելության նկատմամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան