Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը որդի են ունենալու։ Զույգը բացահայտել է առաջնեկի սեռը։
Ուրախալի լուր շոուբիզնեսի հայտնի զույգից։
Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը շուտով ծնողներ կդառնան։
Երգիչ Գոռ Եփրեմյանն ու նրա կինը՝ Էլեն Հարությունյանը, ուրախալի լուրով են կիսվել իրենց հետևորդների հետ՝ հայտնելով, որ սպասում են իրենց առաջնեկին։
Զույգը սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել, որի միջոցով բացահայտել է ապագա երեխայի սեռը։ Պարզվել է, որ Գոռն ու Էլենը որդի են ունենալու։
Նրանց ամուսնությունը երկար սպասված իրադարձություն էր հարազատների և մտերիմների համար։
Այժմ Գոռն ու Էլենը պատրաստվում են կյանքի նոր ու կարևոր փուլին՝ առաջին անգամ ծնող դառնալուն։