UFC-ի մինչև 70 կգ քաշայինների կարգում դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտը կլինի տիտղոսային։
«Ես լսել եմ, որ իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու։ Հաջորդ տարվա սկզբին, մոտավորապես առաջին եռամսյակում կլինի»,- Ծառուկյանի խոսքերն է մեջբերում MMA Fighting-ը։
UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոնը ամերիկացի Ջասթին Գեյջին է։
Նախորդ մենամարտում սեպտեմբերի 20–ին Արման Ծառուկյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած UFC 331 մրցաշարում նոկաուտի էր ենթարկել բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին։