Սպորտ 17 րոպե առաջ - 17:17 29-11-2026

«Շիրակը» արտագնա խաղում հաղթել է «Ուրարտուին»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 15-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» հյուրընկալվել է «Ուրարտուին» և հաղթել 4:2 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ է դարձել կոտդիվուարցի հարձակվող Բամբա Մեսամբան։

«Շիրակը» 20 միավորով 6-րդն է, «Ուրարտուն» 7-րդ տեղում է՝ 19 միավորով։