87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Բաստիոն 47 րոպե առաջ - 22:00 23-11-2026

Եթե մեզ կառավարեն արկածախնդիրները, մենք կդառնանք «բանանային» պետություն. Մամիկոն Ասլանյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է ԱԺ պատգամավոր Մամիկոն Ասլանյանը:

Մամիկոն Ասլանյանը խոսել է այսօր հրապարակված նոր Սահմանադրության տեքստի, մասնավորապես դրա նախաբանի, Փաշինյանի՝ իր հրաժարականի վերաբերյալ ընդդիմությանն արված իբր աննախադեպ առաջարկի, ընդդիմության մերժման, օրակարգի ու անելիքների, բռնաճնշումների, իշխանափոխության, ռեպրեսիաների աճի մասին:

«Եթե Նիկոլ Փաշինյանը ավանսով նման առաջարկ է անում, հետևաբար իր գնալը համարում է որպես զիջում, այսինքն՝ դրական հասարակության համար, այսինքն՝ ինքն իրեն համարում է բացասականություն: Դա արդեն պարունակում է բլեֆի տարրեր»,- նշեց Մամիկոն Ասլանյանը՝ խոսելով Փաշինյանի հրաժարականի խոստման մասին:

Ըստ ԱԺ պատգամավորի՝ ընդդիմության վրա այդ առաջարկության բեռը դնելն ազնիվ չէ, քանի որ հասարակությունն արդեն կատարել է իր ընտրությունը՝ Փաշինյանի ուժին չտալով խորհրդարանական մեծամասնություն:

Խոսելով հենց այս ժամանակահատվածում Սահմանադրության փոփոխության մասին՝ Մամիկոն Ասլանյանը վստահեցրեց, որ դա ամենևին պատահական չէ. ՔՊ-ն 2020 թվականից մինչ այսօր 6 տարի ժամանակ ուներ դա իրագործելու համար, իսկ թե ինչու է անում այսօր, ակնհայտ է. հարևան պետության՝ մեր Սահմանադրության նկատմամբ ունեցած նկրտումներն ունեցան իրենց արձանագրումները. «Նոր Սահմանադրությունն անատամ ու անողնաշար է, այսօր անկախացող պետության Սահմանադրություն է, որը չի արտահայտում մեր պատմականությունը»:

ԱԺ պատգամավորը շեշտեց, որ «ալիևյան սահմանադրություն» խոսույթն ընդդիմության կողմից հորինվածք չէ, ինչի վկայությունն այն է, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով շնորհակալություն է հայտնել Սահմանադրության տեքստից իրենց նկատմամբ իբր ունեցած նկրտումները հանելու համար:

Տեսանյութ:

Գևորգ Էմին-Տերյան