Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, Սահմանադրության նախագծի հրապարակումից հետո հայտարարել է, թե նոր Սահմանադրությունը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու՝ քաղաքացիները համաձա՞յն են վարչապետի այս տեսակետի հետ։
Հարցվածներից մեկն ասաց, որ չի հավատում վարչապետի հայտարարություններին՝ դրանք համարելով սուտ։ Քաղաքացու խոսքով՝ Թուրքիայի հետ երբեք համերաշխություն չի կարող լինել։ Նա նաև դժգոհություն հայտնեց Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից՝ նշելով. «Ինչ ասում են, համաձայնվում է»։
Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ նոր Սահմանադրությունը խաղաղություն չի կարող բերել։ «Խաղաղությունը Սահմանադրությամբ չեն բերում»,- ասաց քաղաքացին՝ հավելելով, որ Հայաստանը շարունակաբար զիջումների է գնում, իսկ իրական խաղաղության համար անհրաժեշտ են հզորություն և բանակ։
Մեկ այլ քաղաքացի, հակառակ տեսակետն արտահայտեց, թե համաձայն է վարչապետի դիրքորոշմանը և վստահում է նրան։ «Վարչապետը սխալ որոշումներ չի կայացնում, և ես վստահում եմ իրեն»,- ասաց քաղաքացին՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանի որոշումներն ի շահ Հայաստանի են։
Մանրամասները`տեսանյութում: