Ուղիղ եթեր
Ներքին 51 րոպե առաջ - 15:00 23-11-2026

Գործադիրի միակ թարգմանիչը` այն էլ անհատ ձեռնարկատեր

Պետական գնումների գործընթացը թևակոխում է անհավանականությունների տիրույթ, քանզի տասնյակ միլիոնավոր դրամները, որ հոսում են դեպի անհատ ձեռնարկատեր Գևորգ Ջիվանի Սիմոնյանի ուղղությամբ, դուրս են տրամաբանությունից։

Պարզվում է՝ առնվազն վերջին հինգ տարվա ընթացքում Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և այլ նախարարություններում, Մարդու իրավունքների աշխատակազմում, Երևանի քաղաքապետարանում, ԱՆԻՖ֊ում և ընդանրապես ողջ գործադիրի հազարավոր հաստիքներում չկա գեթ մեկ անձ, որը իր աշխատանքի բերումով, ի պաշտոնե և ձրի անգլերենից հայերեն թարգմանություն կիրականացնի։

Փոխարենը տասնյակ գերատեսչություններ պետական գնումների գործընթացով հիշյալ անձին փոխանցում են միլիոնավոր դրամներ, երբ կարող էին իրենց տասնյակ միջազգային հարաբերությունների կամ նմանատիպ վարչություններից մեկում աշխատանքի ընդունել մեկ անգլերենի թարգմանչի։

Ովքե՞ր են այս աննախադեպ անգրագիտության և վատնման պատասխանատուները, կփորձենք պարզել առաջիկայում։