Ավելին 14 րոպե առաջ - 19:10 21-11-2026

Ռիհաննան մերկ կերպարով՝ դստեր հետ, Dior-ի նոր արշավում

Աշխարհահռչակ երգչուհի Ռիհաննան դարձել է Dior նորաձևության տան Lady Dior պայուսակների գովազդային նոր արշավի դեմքը։

Հատուկ ուշադրության է արժանացել այն հանգամանքը, որ նկարահանումներին երգչուհին մասնակցել է իր և A$AP Rocky-ի մեկամյա դստեր՝ Ռոքի Այրիշի հետ։

Ռիհաննան արշավի տեսանյութը հրապարակել է Instagram-ի իր էջում։ Կադրերում տեսախցիկն աստիճանաբար հեռանում է 38-ամյա երգչուհու և փոքրիկի դեմքերից՝ բացահայտելով Ռիհաննայի ամբողջական մերկ կերպարը։

Երգչուհու ձեռքին Dior-ի խորհրդանշական Lady Dior սև պայուսակն է՝ ոսկեգույն դետալներով։
Մայրիկի և դստեր կերպարների հեղինակը Dior-ի ստեղծագործական տնօրեն Ջոնաթան Անդերսոնն է։

Dior-ի պաշտոնական էջում ներկայացվել են նաև ֆոտոշարքի այլ կադրեր, որոնցում Ռիհաննան դստեր հետ ներկայանում է սև կաշվե բաճկոնով։ Այս լուսանկարներում երգչուհու ձեռքին արդեն բաց վարդագույն Lady Dior պայուսակն է։

Հատկանշական է, որ այս տարվա ապրիլին Ռիհաննան և A$AP Rocky-ն հայտնվել էին W ամսագրի հատուկ համարի շապիկին։

Ի դեպ, երգչուհու սիրելին՝ 37-ամյա ամերիկացի ռեփեր A$AP Rocky-ն (Ռաքիմ Մայերս), նույնպես վերջերս զարդարել է W Magazine China ամսագրի նոր համարի շապիկը։ Լուսանկարահանումներին նրան ևս ուղեկցել է զույգի դուստրը՝ Ռոքի Այրիշը։

Այսպիսով, փոքրիկ Ռոքի Այրիշն արդեն իր հայտնի ծնողների հետ հայտնվում է միջազգային նորաձևության ուշադրության կենտրոնում։

Ամենից շատ դիտված

08:22 Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում․ «Հրապարակ»
07:15 Ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին․ «Ժողովուրդ»
21:14 Գազը կարող է 177.5 դոլարից դառնալ 300 դոլար, և կա ռիսկ, որ իշխանությունները գնան Ադրբեջանից գազ գնելու քայլին
21:20 Լրագրողական ռեկետով հացի փող վաստակած, Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած. Զուրաբյանը՝ Փաշինյանի մասին
10:30 Ունեցվածքի խցանում. Տիգրան Ավինյանը 2017-ին մի ավտոտնակ ուներ
23:56 Ո՞ւմ է պետք քո հրաժարականը Ալիևի պահանջը կատարելուց հետո. Շարմազանովը՝ Փաշինյանին
22:32 Հայաստանն ընդունել է Գազայից 3 պաղեստինցի երեխայի` խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով
13:00 Երազա՞նք է, թե՞ խոչընդոտ. Փաշինյանը գաղտնիք բացեց
09:30 Նույն արարքի համար մեկը մեղադրյալ է, մյուսը` պատգամավոր
11:52 Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են 2 տրոլեյբուս ու 3 ավտոմեքենա. կան վիրավորներ