Արտաքին 8 րոպե առաջ - 19:00 21-11-2026

Դանիան առաջարկում է ԵՄ-ին չճանաչել ռուսական ոչ կենսաչափական անձնագրերը

Դանիան Եվրամիության երկրներին առաջարկել է կասեցնել Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը և Շենգենյան գոտու ողջ տարածքում դադարեցնել ռուսական ոչ կենսաչափական անձնագրերի ճանաչումը։

Ինչպես հայտնում է Reuters-ը, Կոպենհագենը ԵՄ-ին կոչ է արել ձեռնարկել «կոնկրետ քայլեր», որոնք Ռուսաստանի հետ դիմակայությունում ցույց կտան Եվրոպայի ուժն ու վճռականությունը։

Առաջարկները շարադրված են նոյեմբերի 20-ի երեկոյան եվրոպական կառավարություններին ուղարկված ուղերձում։ Դանիան մտադիր է նախաձեռնությունները ներկայացնել նոյեմբերի 23-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ դեսպանների հանդիպմանը։

Կոպենհագենն առաջարկում է նաև ավելի լայնորեն կիրառել վիզաներ, որոնք տեղաշարժի իրավունք են տալիս միայն դրանք տրամադրած երկրի տարածքում, ինչպես նաև խստացնել ռուսաստանցի գործող և նախկին զինծառայողների մուտքի կանոնները։ Դանիան հանդես է գալիս գործող ազգային սահմանափակումների փոխարեն միասնական համաեվրոպական մոտեցում որդեգրելու օգտին։

Նախաձեռնությունը հաջորդել է Դանիայի իշխանությունների՝ ուկրաինացի-ամերիկացի ռեփեր Kyivstoner-ի դեմ ենթադրյալ մահափորձը կանխելու մասին հայտարարությանը։

Ըստ Դանիայի հատուկ ծառայությունների՝ մահափորձը նախապատրաստվում էր ռուսական հետախուզության հանձնարարությամբ։ Կոպենհագենը տեղի ունեցածն անընդունելի է անվանել և հայտարարել Ռուսաստանի ռազմական կցորդի արտաքսման մասին։

Դանիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ մեղադրանքները հիմնավորված չեն ապացույցներով։

Ամենից շատ դիտված

19:12 Դա քարտեզ չի, «բռոշկա» է. երկիրը դարձրել են խաղալիք. Էդգար Ղազարյան
08:22 Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում․ «Հրապարակ»
07:15 Ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին․ «Ժողովուրդ»
21:14 Գազը կարող է 177.5 դոլարից դառնալ 300 դոլար, և կա ռիսկ, որ իշխանությունները գնան Ադրբեջանից գազ գնելու քայլին
21:20 Լրագրողական ռեկետով հացի փող վաստակած, Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած. Զուրաբյանը՝ Փաշինյանի մասին
10:30 Ունեցվածքի խցանում. Տիգրան Ավինյանը 2017-ին մի ավտոտնակ ուներ
23:56 Ո՞ւմ է պետք քո հրաժարականը Ալիևի պահանջը կատարելուց հետո. Շարմազանովը՝ Փաշինյանին
22:32 Հայաստանն ընդունել է Գազայից 3 պաղեստինցի երեխայի` խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով
09:30 Նույն արարքի համար մեկը մեղադրյալ է, մյուսը` պատգամավոր
19:16 Փաշինյանը ցավակցել է Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհերի ընտանիքներին