Արտաքին 13 րոպե առաջ - 19:03 21-11-2026

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով մեկ օրում 9 մարդ է զոհվել, 55-ը՝ վիրավորվել

Իսրայելի ռազմաօդային ուժերի և հրետանու հարվածները Գազայի հատվածի բնակավայրերին մեկ օրում առնվազն 9 մարդու կյանք են խլել, ևս 55-ը վիրավորվել են։

Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։

«Թել ալ-Հավա շրջանում անօդաչու թռչող սարքի՝ ավտոբուսին հասցրած հարվածի հետևանքով երեք քաղաքացի է զոհվել։ Խան Յունիսից հիվանդանոցներ են տեղափոխվել ևս հինգ զոհվածների մարմիններ, իսկ Ջաբալիա փախստականների ճամբարում մեկ մարդ մահացել է հրազենային վիրավորումից»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2025 թվականի հոկտեմբերի 11-ին ուժի մեջ մտած հրադադարի մեկնարկից ի վեր իսրայելական ավիահարվածների և հրետակոծությունների հետևանքով զոհվել է 1 671 մարդ, ևս 6 062-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

«2023 թվականի հոկտեմբերից Գազայում հակամարտության սրման հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 74 736-ի, վիրավորներինը՝ 176 194-ի»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

08:22 Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում․ «Հրապարակ»
07:15 Ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին․ «Ժողովուրդ»
21:14 Գազը կարող է 177.5 դոլարից դառնալ 300 դոլար, և կա ռիսկ, որ իշխանությունները գնան Ադրբեջանից գազ գնելու քայլին
21:20 Լրագրողական ռեկետով հացի փող վաստակած, Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած. Զուրաբյանը՝ Փաշինյանի մասին
10:30 Ունեցվածքի խցանում. Տիգրան Ավինյանը 2017-ին մի ավտոտնակ ուներ
23:56 Ո՞ւմ է պետք քո հրաժարականը Ալիևի պահանջը կատարելուց հետո. Շարմազանովը՝ Փաշինյանին
22:32 Հայաստանն ընդունել է Գազայից 3 պաղեստինցի երեխայի` խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով
09:30 Նույն արարքի համար մեկը մեղադրյալ է, մյուսը` պատգամավոր
13:00 Երազա՞նք է, թե՞ խոչընդոտ. Փաշինյանը գաղտնիք բացեց
19:16 Փաշինյանը ցավակցել է Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհերի ընտանիքներին