Ավելին 12 րոպե առաջ - 19:20 21-11-2026

Փառքի հետևում միայնություն էր թաքնված․ Ջենիֆեր Լոպեսն անկեղծացել է

Համաշխարհային ճանաչում, միլիոնավոր երկրպագուներ և փայլուն կարիերա․ առաջին հայացքից թվում է՝ Ջենիֆեր Լոպեսն ունի այն ամենը, ինչի մասին կարելի է երազել։

Սակայն երգչուհին և դերասանուհին խոստովանել է, որ փառքի ու հանրության մշտական ուշադրության հետևում հաճախ թաքնված է եղել միայնության զգացումը։

Աստղը պատմել է իր չորս ամուսնությունների, սիրո փնտրտուքների և կյանքի ներկա փուլի մասին՝ անկեղծորեն խոստովանելով, թե ինչ է իրականում փնտրել հարաբերություններում։

Ջենիֆեր Լոպեսի առաջին ամուսնությունը Մայամիի մատուցող Օջանի Նոայի հետ տևել է ընդամենը 11 ամիս։ Երկրորդ ամուսնությունը՝ պարող Քրիս Ջադի հետ, նույնպես երկար չի տևել։ Իսկ երրորդ ամուսնու՝ Մարկ Էնթոնիի հետ ամուսնությունից երգչուհին ունեցել է իր երկու երեխաներին՝ երկվորյակներ Մաքսին և Էմմային։ Այս միությունը շարունակվել է յոթ տարի։

Լոպեսի չորրորդ ամուսինը դերասան Բեն Աֆլեքն էր։ Նրանց ամուսնությունն ավարտվեց հարսանիքից երեք տարի անց։
Այժմ երգչուհին բացահայտել է, թե ինչու է այս բոլոր հարաբերություններում փնտրել սեր և ինչն է իրեն մղել կրկին ու կրկին ամուսնանալու։

«Հիմա ես իսկապես հասկանում եմ, որ աջակցություն էի փնտրում։ Ես որոշ ժամանակ հայտնի էի։ Եվ ինձ լքված էի զգում։ Սա միայնակ կյանք է։ Մարդիկ կարծում են, որ միշտ շրջապատված ես ինչ-որ մեկով, բայց իրականում դա միայնություն է»,- խոստովանել է Ջենիֆերը։

Նրա խոսքով՝ ինքն ընդամենը ցանկանում էր գտնել մեկին, ով անկեղծորեն կցանկանար իր հետ ժամանակ անցկացնել՝ ոչ թե իր կողքին լինելով աշխատանքի կամ շահի նպատակով, այլ պարզապես սիրելով իրեն։

Երգչուհին անդրադարձել է նաև բաժանումների ցավին՝ խորհուրդ տալով դժվարություններ ապրող մարդկանց երբեք չկորցնել սեփական արժանապատվությունն ու հավատարիմ մնալ իրենց սկզբունքներին։

«Ես կարող եմ հետ նայել այդ բոլոր իրավիճակներին՝ նույնիսկ ամենացավոտներին, որոնք տակնուվրա են արել կյանքս ու ահռելի ցավ պատճառել ինձ, և ասել ինքս ինձ. «Ես սիրել եմ ամբողջ սրտով։ Վարվել եմ այնպես, որ որպես մարդ կարող եմ հպարտանալ ինձնով, և չեմ արել մի բան, որի համար կամաչեի»,- պատմել է աստղը։

Լոպեսի խոսքով՝ ցավը երբեմն ստիպում է ցանկանալ նույն կերպ պատասխանել նրանց, ովքեր վիրավորել են քեզ, սակայն ինքը միշտ փորձել է չշեղվել սեփական սկզբունքներից։

«Երբ ծանր պահ է լինում, հեշտ է ասել՝ «Գրողի ծոցը թող գնա ամեն ինչ»։ Բայց այդպես չի կարելի։ Ես միշտ փորձել եմ համապատասխանել այն պահանջներին, որոնք ինքս եմ դնում իմ առաջ։ Ամեն անգամ պետք է դառնալ ինքդ քո լավագույն տարբերակը, հատկապես երբ դա դժվար է»,- հավելել է երգչուհին։

Միևնույն ժամանակ արտիստուհին ընդգծել է, որ այս պահին չի շտապում նոր հարաբերություններ սկսել։ Նա չի բացառում, որ ապագայում կրկին կսիրահարվի, սակայն խոստովանում է, որ հասուն կյանքի մեծ մասն անցկացրել է՝ մի սիրավեպից մյուսն անցնելով։

Իր վերջին սիրային փորձառությունն էլ Լոպեսն առանձնապես ծանր ու հիասթափեցնող է համարել՝ նշելով, որ չի ցանկանում կրկին վերադառնալ այդ թեմային։

Տարիներ շարունակ հարաբերությունների մեջ լինելուց և երեխաներին մեծացնելուց հետո երգչուհին այժմ փորձում է բացահայտել ինքնուրույն կյանքի առավելություններն ու վայելել ազատությունը։

Նա նշել է, որ շուրջ 20 տարի միայնակ է մեծացրել երեխաներին և այդ ժամանակահատվածի մեծ մասը միաժամանակ եղել է հարաբերությունների մեջ։
«Ես ինձ այնքան ազատ ու անկաշկանդ եմ զգում»,- եզրափակել է Ջենիֆեր Լոպեսը։
Թվում է՝ այս անգամ երգչուհին որոշել է իր ուշադրության կենտրոնում դնել ոչ թե նոր սիրավեպը, այլ սեփական անձը, ներքին խաղաղությունն ու երջանկությունը։

Ամենից շատ դիտված

07:15 Ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին․ «Ժողովուրդ»
08:22 Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում․ «Հրապարակ»
21:14 Գազը կարող է 177.5 դոլարից դառնալ 300 դոլար, և կա ռիսկ, որ իշխանությունները գնան Ադրբեջանից գազ գնելու քայլին
21:20 Լրագրողական ռեկետով հացի փող վաստակած, Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած. Զուրաբյանը՝ Փաշինյանի մասին
10:30 Ունեցվածքի խցանում. Տիգրան Ավինյանը 2017-ին մի ավտոտնակ ուներ
23:56 Ո՞ւմ է պետք քո հրաժարականը Ալիևի պահանջը կատարելուց հետո. Շարմազանովը՝ Փաշինյանին
22:32 Հայաստանն ընդունել է Գազայից 3 պաղեստինցի երեխայի` խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով
13:00 Երազա՞նք է, թե՞ խոչընդոտ. Փաշինյանը գաղտնիք բացեց
09:30 Նույն արարքի համար մեկը մեղադրյալ է, մյուսը` պատգամավոր
11:52 Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են 2 տրոլեյբուս ու 3 ավտոմեքենա. կան վիրավորներ