Նոյեմբերի 20-ին Նեապոլում անցկացվող «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Մալթայի արտաքին և եվրոպական հարցերի նախարար Քրիս Ֆերնի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՄԱՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր՝ ընդգծելով ինչպես երկկողմ, այնպես էլ ՀՀ-ԵՄ շրջանակներում փոխգործակցության ընդլայնման կարևորութունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների պարբերական անցկացմանը:
Վահան Կոստանյանը և Քրիս Ֆերնը մտքեր են փոխանակել նաև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման, գործարար կապերի ընդլայնման և առևտրաշրջանառության խթանմանն ուղղված գործնական քայլերի շուրջ։