Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 16 րոպե առաջ - 22:26 18-11-2026

Գյուղում ապրելը հեշտ չէ, բայց չենք դժգոհում, մենակ թե ջուր ու լույս ունենանք. Ամասիայի բնակիչ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Ժասմենա Ղուկասյանը 1980-ականների վերջին է Բաքվից տեղափոխվել Ամասիա։ Նա Բաքվի հայ փախստականներից է։ Տիկին Ժասմենան հաստատվել է Ամասիայում, որտեղ տարիների ընթացքում սեփական ուժերով տուն է կառուցել ու նոր կյանք սկսել։ Այսօր, սակայն, տասնամյակներ շարունակ Ամասիայում ապրող Ժասմենան ասում է՝ գյուղական կյանքը հեշտ չէ։

Բնակիչները բազմաթիվ խնդիրների են բախվում՝ սկսած փողոցների լուսավորությունից մինչև համայնքային ենթակառուցվածքներ։ Բայց դրանց շարքում ամենաառաջնայինը, նրա խոսքով, ջրի խնդիրն է։

«Գյուղում ապրելը հեշտ չէ, բայց չենք դժգոհում, մենակ թե ջուր ու լույս ունենանք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Ժասմենա Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ ջրի բացակայությունը հատկապես դժվարացնում է առօրյան։ Ընտանիքները ստիպված են լինում տարբեր եղանակներով լուծել կենցաղային ամենատարրական կարիքները, իսկ գյուղում ապրող մարդկանց համար ջուրը ոչ թե հարմարավետության, այլ բնականոն կյանքով ապրելու անհրաժեշտ պայման է։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
22:43 Սահմանադրության համար պատերազմ չի լինում, թող այս թեզը առաջ չտանեն. Աննա Գրիգորյան
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
23:20 Սահմանադրության փոփոխության հարցը պետք է քննարկել այս իշխանության հեռանալուց հետո. Աննա Գրիգորյան
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
22:58 Փոշի և երթևեկության խաթարում. ինչպես է ընթանում Խանջյան փողոցի վերանորոգումը
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
07:53 ՔՊ-ում սպասում են Արմեն Գրիգորյանի հաջորդ քայլին․ «Ժողովուրդ»