Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 22:18 16-02-2026

Ադրբեջանցիները միշտ էլ գալիս են, նորություն չէ․ Ամասիայի բնակիչ

Օրերս համացանցում օգտատերերը տարածել էին տեսանյութեր, թե ինչպես են Հայաստան ժամանած ադրբեջանցիները ազատ շրջում Գյումրիում և Ամասիա համայնքի գյուղերում։

Ուշագրավ էր, որ վերջիններս հատկապես այն գյուղեր էին այցելել, որտեղ մինչև 90-ականները ադրբեջանցիներ են ապրել։ Պատկան մարմինները նման դեպքերում սովորաբար լուռ են, իսկ գյուղացիները շատ դեպքերում, այսպես ասած, շառից-փորձանքից հեռու լինելու համար ասում են, որ իրենք չեն տեսել։ Սակայն մասնավոր զրույցներում խոսում են իրենց տեսածի մասին։

Oragir.News-ի ԱԱԾ-ական աղբյուրը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց ադրբեջանցիների շարժի վերաբերյալ տեղեկությունները։ Ամասիայի բնակիչներից Աղասի Մանուկյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ադրբեջանցիներն այցելել են իրենց համայնք։

«Մի քանի օր առաջ են եկել։ Կոնկրետ օրը չեմ հիշում, բայց ռուսական անձնագրերով են եղել։ Մարդիկ օրինական ճանապարհով եկել են, մեր ԱԱԾ-ն էլ իր տեղում է եղել։ Գյումրիով ֆռռալով մինչև Արեգնադեմ (Ազիզբեկով) եկել են։ Ռուսաստանի քաղաքացիներ են եկել՝ օրինական։ Ուղղակի իրենց հետևից ման են եկել մեր տղերքը, որ հասկանան՝ ինչ են անում, ինչի համար են եկել։ Առաջ էդ կողմերում բոլորը ադրբեջանցիներ են եղել։ Բայց չեմ կարող ասել՝ եթե ադրբեջանական անձնագրով լինեին, կթողնեի՞ն, թե՞ չէ»,- ասում է նա։

Մեկ այլ բնակիչ Ս. Մ.-ն, ում խնդրանքով չենք հրապարակում իր ամբողջական անուն-ազգանունը (պետական համակարգում աշխատող է), ասում է, որ ադրբեջանցիները միշտ էլ վրացական անձնագրերով գալիս են, այցելում իրենց գերեզմաններին, և սա նորություն չէ։

Նշենք, որ Հայաստանում կան պահպանված ադրբեջանական գերեզմանոցներ, որոնք չեն պղծվել՝ ի տարբերություն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերի, այդ թվում Արցախի։

Այս բնակավայրերում վանդալիզմի են ենթարկվում ոչ միայն հայկական եկեղեցիներն ու խաչքարները, այլև գերեզմանները։ Ադրբեջանական գերեզմաններ կան Ամասիայի շրջանի Բյուրակն, Ողջի, Աղվորիկ, Արդենիս և Ամասիա գյուղերում։ Այս բնակավայրերում տասնյակներով պահպանվել են ադրբեջանցիների գերեզմանները, և դրանք չեն պղծվել։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը