Ներքին 2 տարի առաջ - 23:17 08-07-2024

Չենք զգացել երկրաշարժը, բայց Ֆեյսբուքից ենք իմացել. Ամասիայի բնակիչ

Արդեն հայտնել էինք, որ երեկ Աշոցքի շրջանի Բավրայի ուղղությամբ երկրաշարժ է եղել։ Շիրակի մարզի մի քանի գյուղերում ևս զգացվել է երկրաշարժը։

Ամասիա համայնքի բնակիչների մի մասը զգացել է երկրաշարժը, մի մասն էլ, ինչպես իրենք են ասում, գործով են զբաղված եղել, չեն զգացել։



Ամասիայի բնակիչ Անահիտ Ղուկասյանն ասում է, որ չի զգացել երկրաշարժը, չնայած որ իրենց տարածաշրջանին բնորոշ են երկրաշարժերը։

«Մեզ համար նորություն չէ, մենք արդեն սովորել ենք, ամեն ինչին էլ կդիմանանք, ամեն դժվարության էլ պատրաստ ենք»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է կինը։



Մեկ այլ բնակիչ էլ կես կատակ-կես լուրջ ասում է.

«Չենք զգացել երկրաշարժը, բայց ֆեյսբուքից ենք իմացել, որ երկրաշարժ է եղել։ Մենք էդ ժամանակ դաշտում ենք եղել, արդեն չենք էլ տարբերում կայծակի ձայն է, երկրաշարժ է, թե ինչ»։



Oragir.News-ին Բավրայից հայտնել են, որ գյուղի ուղղությամբ երկու անգամ երկրաշարժ է եղել, 2 և 4-բալանոց։

Մեր աղբյուրի փոխանցմամբ` երկրաշարժի հետևանքով վնասներ չեն եղել, տուժողներ չկան։


Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը